«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 ներկայացուցիչ է ձերբակալվել, որոնցից 2-ին կալանավորել են։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նրանք անցնում են ենթադարյալ ընտրակաշառքի վարույթով։ Նշվում է նաև, որ քրեական վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Ձերբակալվածները կուսակցության՝ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուներն են, ինչպես նաև քաղաքական ուժի համակիրներ։ ՀԿԿ-ն նրանց մեղադրում է ենթադրյալ ընտրակաշառք տալու և խոստանալու մեջ և հրապարակել է գաղտնալսման մի հատված, որում, ըստ քննության, ձերբակալվածները քննարկում են կաշառքների գումարները։
«Ուժեղ Հայաստանից» ավելի վաղ հայտնել էին, որ վերջին ամիսներին իրենց ավելի քան 300 անդամի անհիմն բերման են ենթարկել կամ ձերբակալել են։
Հունիսի 4-ին ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ հունիսի 3-ին Երևանում քաղաքական ուժի բազմահազարանոց հանրահավաքից հետո իշխանությունները ծրագրում են ձերբակալել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության 30 թեկնածուի։ Քննչական կոմիտեն կուսակացության ավելի քան 50 հասցեում խուզարկություններից հետո 25 անձի էր ձերբակալել։






































