Թբիլիսիում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը հայ մարզիկները նվաճել են չեմպիոնական տիտղոսներ և մրցանակային տեղեր, հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում Կարեն Սարգսյանը նվաճել է ոսկե մեդալ և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մայիս Ներսեսյանը, հանդես գալով մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում, նվաճել է արծաթե մեդալ՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։
Արծաթե մեդալակիր է դարձել նաև մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Լեոնիդ Մելիքյանը։ Գևորգ Ազատյանը 79 կգ քաշային կարգում (մարտական սամբո) արժանացել է բրոնզե մեդալի։
Ավելի ուշ ֆեդերացիայից հայտնել են, որ բրոնզե մեդալակիրներ են դարձել նաև 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը, Նարեկ Գոգինյանը, Մխիթար Թեմուրյանը, իսկ Արսեն Ավետիսյանը նվաճել է արծաթե մեդալ։
Սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մայիսի 16-19-ը։
Թարմացված է՝ 18.05.2026 | 10։02






































