Հայ բռնցքամարտիկները Վրաստանում անցկացվող Ակակի Կակուրաիձեի անվան միջազգային մրցաշարում մեկնարկել են հաղթանակով, հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Մրցումների մեկնարկային օրը ռինգ դուրս եկած ՀՀ 6 բռնցքամարտիկից 5-ը հաղթանակ է տոնել։
50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին։ Վահրամ Դովլաթբեկյանը, Հայկ Կարապետյանը և Յուրի Մայիլյանը մեծ առավելությամբ հաղթել են տանտերերին` Վրաստանի բռնցքամարտիկներին, իսկ Սուրեն Կատվալյանը՝ Ղրղզստանի ներկայացուցչին։
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը միջազգային մրցաշարին մասնակցում է 15 մարզիկով։ Մրցաշարին հայտավորված է 9 երկրի 150 բռնցքամարտիկ։






































