Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, ևս մի քանիսն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնել է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Այսեր Չալըքի անվան միջնակարգ դպրոցում։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ։
Քահրամանմարաշի նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը հստակեցրել է, որ որոշ վիրավորների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Զոհվածների ինքնության և հարձակվողի ճակատագրի մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հարձակվողը մտել է երկու դասարան։ Նա իր հետ ունեցել է 5 հրազեն և 7 փամփշտատուփ։
Հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են, փաստի առթիվ սկսվել է հետաքննություն։
Սա վերջին երկու օրվա ընթացքում Թուրքիայի հարավում դպրոցի վրա իրականացված երկրորդ հարձակումն է։ Մեկ օր առաջ մեկ այլ ավագ դպրոցում նախկին աշակերտը կրակ էր բացել, ինչի հետևանքով վիրավորվել էր 16 մարդ։ Միջադեպից հետո հարձակվողն ինքնասպան էր եղել։






































