Ուլյանովսկի մարզում՝ Բրյանդինո կայարանի շրջանում, յոթ ուղևորատար վագոն դուրս է եկել ռելսերից, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Տեղում երթևեկությունը դադարեցված է, հայտնել է ՏԱՍՍ-ը:
Դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունները։ «Ռուսական երկաթուղիների» հաղորդմամբ՝ կազմակերպվել է օպերատիվ շտաբ՝ ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովի ղեկավարությամբ։ Պարզվում են միջադեպի պատճառները։
Հետևանքների վերացման համար վերականգնողական գնացքներն ուղարկվել են Ուլյանովսկ, Բուգուլմա, Սիզրան և Ռուզաևկա կայարաններից:






































