Լիբանանի վրա Իսրայելի կողմից լարվածության սրման սկսվելուց ի վեր տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 850-ի, հայտնել է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
Նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում են 66 կին, 107 երեխա և 32 բուժաշխատող։ Եվս 2105 մարդ վիրավորվել է։
Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին մարտի 2-ից՝ հայտարարելով, թե դա պատասխան է Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆայում գտնվող ռազմական բազայի վրա հարձակմանը: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների գանական գումարտակի շտաբ-բնակարանը նույնպես հրթիռային հարվածի էր ենթարկվել:
Լիբանանում իրավիճակի սրացումը մի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Իրանի միջև ավելի լայն հակամարտության մի մասն է: Մարտի 13-ին Լիբանանը հայտնել էր 773 զոհի մասին։






































