Փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածներից վիրավորվել է առնվազն 15 000 իրանցի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։
«Նրանցից 12 495-ն ստացել են բժշկական օգնություն և դուրս են գրվել։ Կատարվել է 670 վիրահատություն, 1682 վիրավոր դեռևս հոսպիտալացված է»,- մանրամասնել են գերատեսչությունից։
Նախարարությունը նաև հայտնել է, որ հրետակոծություններից վնասվել է Իրանի առողջապահության նախարարության 111 հաստատություն և 21 շտապօգնության կայան։
Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի միջև մարտերը շարունակվում են արդեն 11-րդ օրը: 13 երկիր այժմ ներգրավված է կամ տուժել է հակամարտությունից, այդ թվում՝ Ադրբեջանը, Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Կիպրոսը, Քուվեյթը, Լիբանանը, ԱՄԷ-ն, Օմանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան և Թուրքիան:






































