Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը հաղթել է Մոսկվայում կայացած Aeroflot Open Legends մրցաշարում, հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ըստ ֆեդերացիայի՝ Վահանյանը «Լեգենդս» մրցաշարում 4 հնարավորից վաստակել է 2,5 միավոր՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Եվգենիո Տորեն (Ֆիլիպիններ) և Սերգեյ Մակարիչևը (Ռուսաստան) վաստակել են նույնքան միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։
Չորրորդ տեղը գրավել է Անատոլի Վայսերը (Ֆրանսիա)՝ 1,5 միավորով, իսկ հինգերորդը՝ Յուրի Բալաշովը (Ռուսաստան)՝ 1 միավորով։
Մրցույթի յոթերորդ և ութերորդ փուլերը տեղի են ունեցել մարտի 4-ին։ Վերջին՝ իններորդ փուլը կկայանա այսօր՝ մարտի 5-ին։






































