Երևանի Վիլնյուս փողոցի (Նոր Նորք վարչական շրջան) շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 8 քաղաքացի, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ըստ հրապարակման` հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։35-ին։
Տարհանված քաղաքացիներից երկուսը տեղում ստացել է համապատասխան օգնություն, հայտնել են գերատեսչությունից։






































