«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, երկու ամսով կալանավարվել է։
Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են Քննչական կոմիտեից ու հայտնել, որ նա կալանավորվել է խուլիգանության դեպքի առթիվ մեկ տարի առաջ նախաձեռնված վարույթով։
ՔԿ-ից հավելել են, որ Գրիգորյանի որդին գտնվում էր հետախուզման մեջ, նա ներկայացել է իրավապահներին, որից հետո էլ կալանք է կիրառվել։
2025-ի հունիսին ՔԿ-ից հայտնել էին, որ վարույթը նախաձեռնվել էր Գյումրիի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց տեղի ունեցած վեճի և ծեծկռտուքի առթիվ, որի ընթացքում նաև կրակոց էր արձակվել: ԶԼՄ-ների տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել էր կրակոցի, երկուսը՝ ծեծկռտուքի հետևանքով:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ծեծկռտուքն ու կրակոցները տեղի էին ունեցել Գրիգորյանի որդու և «Շեկո» մականունով հայտնի անձի որդու միջև:
























