Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան կարող են մուտք գործել միայն անձնագրերով, այդ թվում ՝ դիվանագիտական։ Մյուս փաստաթղթերը հանվել են սահմանը հատելու համար թույլատրելիի ցանկից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախկինում Հայաստանի քաղաքացիները կարող էին Ռուսաստան այցելել նաև ծննդյան վկայականով (16 տարեկանից փոքր երեխաների համար), զինվորական և իրավապահ մարմինների անձնագրերով, թռիչքային անձնակազմի անդամի վկայականով և երկաթուղային աշխատողի անձնագրով։
ՌԴ կառավարության հավանությանն է արժանացել 2000 թվականի առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին ռուս-հայկական համաձայնագրում փոփոխությունների նախագիծը: Փոփոխությունները նախապես համաձայնեցվել են Երևանի հետ և կձևակերպվեն երկու երկրների միջև պաշտոնական գրավոր փաստաթղթերի փոխանակմամբ։
Թարմացված ցանկում կմնան Հայաստանի քաղաքացու անձնագիրը, դիվանագիտական անձնագիրը և Հայաստան վերադառնալու վկայականը (միայն Ռուսաստանից մեկնելու համար, օրինակ՝ անձնագրի կորստի դեպքում):
2025 թվականից ուժի մեջ էին մտել «Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի նոր դրույթները։ Նրանց համաձայն՝ օրինական կարգավիճակ չունեցող օտարերկրացիները ենթակա են արտաքսման։ Ռուսաստանի նախագահի հրամանագիրն ուղղված է անօրինական միգրանտների թվի կրճատմանը և երկրում միգրացիայի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:





































