Փետրվարի 17-ին Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցում կիսվել է «կյանքի բանաձևով»։
Նա ընթերցել է 14-15-րդ դարերի բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը և խոսել այն սկզբունքների մասին, որոնք օգնում են իրեն պահպանել ներքին ազատությունն ավելի քան 21 000 ժամ բանտարկությունից հետո։
Դրանք ներառում են առատաձեռն սեր, հոգատարություն, անկեղծ խոսքեր, անսասան հավատք, մշտական ներքին աճ, ներելու, չդատելու, մահից չվախենալու և սեփական ճանապարհով գնալու ունակություն՝ մնացածը թողնելով Աստծուն։
Ամփոփելով՝ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն նամակներ են գրում, հատկապես՝ ձեռագիր և նշել, որ ուրախ է զգալ այդ կապը։
«Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհո», - ասվում է Վարդանյանի աուդիոուղերձում։
Ադրբեջանի ռազմական «դատարանն» Արցախի նախկին պետնախարարին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին նա կանցկացնի բանտում, մյուս 10 տարին՝ խիստ ռեժիմի բանտում: