Պետական ռեգիստը փետրվարի 13-ին գրանցել է ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության նախկին, այժմ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ՄԱՍԿ (Միացյալ ազգային սահմանադրական կուսակցություն) կուսակցությունը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Առաջին դիմումը գործակալությունը մերժել էր տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ, որից հետո կուսակցությունը կրկին համագումար էր հրավիրել՝ բացթողումները շտկելու նպատակով։
2024 թվականի հոկտեմբերին ՔՊ-ն Աղազարյանին հեռացրել էր իր շարքերից, երբ վերջինս հրաժարվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով վայր դնել մանդատը։ Փետրվարին Աղազարյանն ու Ասլանյանն ստեղծել էին կուսակցությունը։ 2025 թվականի մայիսի 9-ին ՄԱՍԿ-ը հայտարարել էր, որ նախաձեռնում է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի առաջարկով։ ԱԺ անկախ պատգամավորներ Աղազարյանն ու Ասլանյանն Armenia Today-ին հայտնել էին, որ չեն մասնակցի այս գործընթացին։






































