Կանադայի Բրիտանական Կոլումբիայի Թամբլեր Ռիջ ավագ դպրոցում կրակոցներ են հնչել, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ հրաձիգը, հայտնել է Կանադայի ոստիկանությունը (RCMP), փոխանցել է Global News-ը։
Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանությունը դպրոցի ներսում հայտնաբերել է վեց մարդու դի, ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ CBC-ի տվյալներով՝ ևս երկու զոհ հայտնաբերվել է այն վայրում, որը, ըստ ոստիկանության, կապված է միջադեպի հետ։ RCMP-ն հայտնել է, որ կասկածյալ հրաձիգը մահացած է գտնվել ինքնավնասվածքներով։
Երկու տուժած՝ ծանր, կյանքին սպառնացող վնասվածքներով, ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Եվս 25 մարդ բուժօգնություն է ստանում տեղի բժշկական կենտրոնում։
Կասկածյալը նկարագրվել է որպես շագանակագույն մազերով, զգեստ հագած կին։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ նախնական վարկածով՝ այլ կասկածյալներ չկան:




































