Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները քննարկում են Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ մի քանի փաստաթուղթ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կան մի քանիսը։ Քննարկվում են տարածքները, երաշխիքները և այլ ասպեկտներ»,- ասել է գործակալության աղբյուրը, երբ հարցրել են, թե արդյոք Աբու Դաբիում բանակցությունների սեղանի շուրջ որևէ փաստաթուղթ քննարկվո՞ւմ է։
Հունվարի 24-ին բանակցությունների երկրորդ օրն է, մեկնարկը տրվել էր հունվարի 23-ին։ Ռուսական բանակցային խումբը գլխավորում է Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Եռակողմ աշխատանքային խմբի ուկրաինական մասը գլխավորում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:






































