Սաուդյան Արաբիայում վերջին երեք տասնամյակում առաջին անգամ արձանագրվել է ձյան տեղում, որը ծածկել է երկրի մի քանի շրջան, հաղորդում է Известия-ն։
Նշվում է, որ ձյան շերտը ծածկել է ավազաբլուրները՝ մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածքում՝ արևմուտքում գտնվող Տրոենա լեռնային արգելոցից մինչև երկրի կենտրոնում գտնվող մայրաքաղաք Էր-Ռիադ։
Տեղի ճանապարհներին առաջացել է սառույց, ինչը, ըստ աղբյուրի, վտանգավոր է դարձրել երթևեկությունը։





































