Երևանի ավագանին հոկտեմբերի 23-ի նիստում ընդունեց Լենինգրադյան փողոցը հայ գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի անունով վերանվանելու նախագիծը։
Որոշումն ավագանիում ընդունեցին 37 կողմ, 2 դեմ, 18 ձեռնպահ ձայներով։ Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը։
2000 թվականին Time ամսագիրը Քըրքորյանին ընդգրկել էր ԱՄՆ-ի խոշորագույն բարերարների տասնյակում։ Նա Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացել էր 1998 թվականին, ինչպես նաև 2004 թվականին ստացել Հայաստանի ազգային հերոսի կոչում՝ երկրի բարձրագույն պետական պարգևը: Նրա հիշատակը հավերժացել է 2018 թվականին՝ Գյումրիում՝ հուշարձանով։ Քըրքորյանը կյանքից հեռացել է 2015-ին։
Կարդացեք նաև՝
Քըրք Քըրքորյանի հինգ նվերը հայ ժողովրդին
Նյութը թարմացվել է 12։10-ին։




































