Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Գերատեսչությունից հայտնում են, որ հետագա քարաթափումներից խուսափելու և տարածքում անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով տարածքի ժայռոտ հատվածները ցանցապատվում են, վերից վար կառուցվել են բետոնե հենասյուներ։
Նշվում է, որ ցանցապատ տարածքներn ընդլայնվելու են` ներառելով շուրջ 1250 քմ տարածք։ Քաղաքապետարանը հայտնում է, որ շինաշխատանքներն ընթացքի մեջ են։