Երևանի Նորագյուղ թաղամասը վերածվելու է Դաունթաունի՝ 70 հարկանի երկնաքերներով: Ծրագրի կառուցման մասին հայտնի էր դարձել կառավարության նախորդ նիստին:
Նորագյուղը գտնվում է Երևանյան լճից Հաղթանակի կամուրջ ընկած հատվածում՝ Պասկևիչի բլրի լանջերին: Տեղում այս պահին հիմնականում խիտ կառուցված տներ են՝ բլրի վրա, փոքրիկ, նեղլիկ փողոցներ: Տները հիմնականում կառուցվել են բնակիչների կողմից, փոփոխվել տարիների ընթացքում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ տարածքում լինելու է շուրջ 155 շենք՝ նախատեսված 65 հազար բնակչի համար, ինչը բեռնաթափելու է փոքր կենտրոնը:
Մինչ այս ամենը դեռ թղթի վրա է, Armenia Today-ը հենց Նորագյուղի բնակիչներից է հետաքրքրվել, թե ինչպե՞ս են վերաբերվում նախագծին, պատրա՞ստ են բանակցել քաղաքի ղեկավարների կամ մասնավոր ընկերությունների հետ իրենց սեփականության օտարման շուրջ՝ հաշվի առնելով մայրաքաղաքի այլ հատվածներում նման փորձերը:
Բնակիչների կարծիքները կիսվել են. մի մասը կտրուկ դեմ է թաղամասի քանդմանը՝ ընդգծելով, որ պետությունը պարտավոր է արդարացի փոխհատուցում տրամադրել կամ համարժեք պայմաններ առաջարկել։
Մանրամասները՝ ռեպորտաժում





































