Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մոտ գտնվող Լատվիայի օդային տարածքը ուշ ժամերին փակ կլինի մինչև հոկտեմբերի 8-ը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Սեպտեմբերի 11-ին Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ առնվազն մեկ շաբաթով կփակի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մոտ գտնվող օդային տարածքը՝ կապված «Զապադ-2025» զորավարժությունների հետ։ Այժմ այդ ժամկետը երկարաձգվում է։
Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հայտարարել էր, որ Լատվիայի զինված ուժերը կանցկացնեն «Նամեջս 2025» զորավարժությունները՝ զուգահեռ ռուս-բելառուսական «Զապադ 2025» զորավարժություններին, և որ օդային, տեղեկատվական և կիբերտարածության վերահսկողությունը կուժեղացվի։
Բելառուսա-ռուսական «Զապադ 2025» ռազմավարական զորավարժությունների գործնական փուլը տեղի էր ունեցել սեպտեմբերի 12-16-ը Ռուսաստանի և Բելառուսի զորավարժարաններում։




































