Բելգրադի կենտրոնում երրորդ օրն անընդմեջ շարունակվող բախումների ընթացքում Սերբիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցույցերի մասնակիցների դեմ, կան մեկ տասնյակից ավելի ձերբակալվածներ, հայտնում է Associated Press-ը: Ցուցարարները պահանջում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը:
Ոստիկանների հետ բախումներ են ոչ միայն մայրաքաղաքում, այլև այլ քաղաքներում: Ոստիկանությունը զրահամեքենաներ է տեղակայել մայրաքաղաքի որոշ հատվածներում:
Ցուցարարների խմբերը, որոնց մեծ մասը դիմակավորված էր, քարեր ու ձվեր են նետել հատուկջոկատայինների վրա։
Որոշ մարդկանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել: Հայտնի չէ, սակայն, թե քանի ձերբակալված կա և քանի հոգի է տուժել։
2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած տանիքի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ, Սերբիայում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել ուսանողների և ընդդիմադիրների մասնակցությամբ։
Սերբիայի իշխանությունները կարծում են, որ ցուցարարների իրական նպատակը կառավարության և նախագահի տապալումն է, իսկ նրանց գործողությունների հետևում կանգնած են Արևմուտքի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներ և կազմակերպություններ։
Վուչիչի խոսքով՝ Սերբիայի ներկայիս իշխանությունը տապալելու համար տասը տարվա ընթացքում արտասահմանից շուրջ երեք միլիարդ եվրո է ներդրվել։






































