• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 16:27
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հայ ու այլ քրիստոնյա առաջնորդներ Մեծ Բրիտանիային կոչ են արել Ադրբեջանում պահվող գերիների ազատման համար քայլեր ձեռնարկել

Աշխարհում, Սփյուռք,
12 Մարտ 2025 22:25
ShareShareShare
«Ամո՛թ՝ ՄԱԿ-ին», «տեղից շարժվելու» կոչ՝ ՀՀ իշխանություններին․ հայ գերիներին սատարող ակցիաներ՝ Երևանում
telegram

Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդն ու քրիստոնյա մի շարք եկեղեցիների առաջնորդներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին ուղղված նամակում կոչ են արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համար, հայտնում է «Արմենպրես»-ը։

Նամակն ստորագրել են եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը (ՄԹ-ում Հայ եկեղեցու թեմ), արքեպիսկոպոս Անգաելոսը (Լոնդոնի Ղպտի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս և ՄԹ-ում Պապական լեգատ), մետրոպոլիտան Նիկիտասը (Թյաթեյրայի և Մեծ Բրիտանիայի արքեպիսկոպոս, Հույն ուղղափառ եկեղեցի, Տիեզերական Պատրիարքություն), գերապատիվ Ջեյմս Կարրին (Վեստմինսթերի օժանդակ եպիսկոպոս, Կաթոլիկ եկեղեցի), արքեպիսկոպոս Աթանասիուս Թոման (Մեծ Բրիտանիայում Ասորի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս), գերապատիվ Քրիստոֆեր Չեսունը (Սադոքի եպիսկոպոս, Անգլիկան եկեղեցի), գերապատիվ Նիկոլաս Բեյնսը (Լիդսի Եպիսկոպոս, Անգլիկան եկեղեցի), գերապատիվ Տեր Ֆիլիպ Մունստեֆենը (Վինչեսթերի եպիսկոպոս, Անգլիկան եկեղեցի), եպիսկոպոս Մայք Ռոյալը (Գլխավոր քարտուղար, Եկեղեցիները միասին՝ Անգլիայում)։

Նրանք մտահոգություն են հայտնել հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ ալիևյան ռեժիմի կողմից Ադրբեջանում 23 հայերի անազատության մեջ ապօրինի պահելու կապակցությամբ:

«Արցախից (Լեռնային Ղարաբաղ) 120 000 հայերի բռնի տեղահանումից հետո,  2023թ․ Ադրբեջանը կամայականորեն ձերբակալել, կալանքի տակ է առել և շինծու հիմքերով մեղադրանքներ է առաջադրել Արցախ կառավարություն 23 պաշտոնյաների և ռազմագերիների, ինչպես նաև քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս անձինք, արդար դատավարության բոլոր հիմնական սկզբունքների խախտմամբ, այժմ դատաքննության են ենթարկվում: Նրանք զրկված են իրենց ընտրությամբ իրավական ներկայացուցչությունից, իսկ փաստաբաններին, օտարերկրյա դիտորդներին և լրագրողներին արգելվում է մուտք գործել դատարանի դահլիճ կամ, նույնիսկ, երկիր։ Կալանավորները ենթարկվել են և շարունակում են ենթարկվել դաժան վերաբերմունքի»,- ասվում է նամակում:

Քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները նշել են, որ գերիներին կալանքի տակ պահելը և ընթացող  դատավարությունը Մարդու միջազգային իրավունքների և Միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ և կոպտագույն խախտում է հանդիսանում, որը դատապարտվել է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Նրանք հիշեցրել են Ադրբեջանում BBC-ի գործունեության դադարեցման և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման մասին։

«Կալանավորները լիովին մեկուսացված են, և մեծանում են նրանց նկատմամբ վերաբերմունքի և բարեկեցության հետ կապված լուրջ մտահոգությունները: Նրանց առողջության վատթարացման նշանները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Թերևս ամենահայտնի կալանավորը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արդեն երկու շաբաթ է, ինչ գտնվում է հացադուլի մեջ՝ ի նշան բողոքի»,- շեշտել են նրանք:

Քրիստոնյա առաջնորդները խնդրել են վարչապետին վճռական քայլեր ձեռնարկել  և կոչ անել անհապաղ ազատ արձակել բանտարկյալներին: Նրանք նաև կոչ են արել ՄԹ-ի կառավարությանը՝ եվրոպական այլ գործընկերների հետ միասին, միջկառավարական հարթակների միջոցով լուծել այս հրատապ խնդիրը:

«Մենք խնդրում  ենք  հանդես գալ հանուն Բաքվում ապօրինի և անարդարացիորեն ազատազրկվածների իրավունքների պաշտպանության և օգնել ապահովելուն, որ նրանցից յուրաքանչյուրը և բոլորն ապահով կերպով վերադարձվեն Հայաստան՝ իրենց տներն ու ընտանիքները: Հուսով ենք, որ մեր ամենանվիրական և հրատապ կոչը լսելի կլինի և հաշվի կառնվի»,- շեշտել են քրիստոնյա առաջնորդները:

Այսօր ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը Վարդանյանին կոչ էր արել դադարեցնել ադրբեջանական բանտում հայտարարած հացադուլը։ Խորհուրդը նաև կոչ էր արել միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար։

2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։

Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։

Կարդացեք նաև՝
«Մարդու իրավունքների կոպիտ խախտում». միջազգային դիտորդը՝ Բաքվում հայերի դատավարության մասին
telegram
Tags: ԱդրբեջանՀայ գերիներՄեծ Բրիտանիա

Հարակից հրապարակումներ

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55

Հնդկաստանի Սիկիմ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով մահացել է ութ աշխատող, հայտնել է նահանգի գլխավոր նախարար Պրեմ Սինգհ Թամանգը։ Նրա...

Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30

Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում ամերիկյան ուժերի տեղակայման երեք ռազմական օբյեկտի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին, հայտնել...

СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22

Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և այլ միջնորդներ ԱՄՆ-ին ու Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ, հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ...

Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17

Միջնորդներն Իրանին են փոխանցել Միացյալ Նահանգների հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի: Աղբյուրի համաձայն՝...

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12

Իրանի Մակու քաղաքի մոտ գտնվող Սուրբ Թադեի վանքում տեղի ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ, հայտնել է Հայաստանում...

Էնդի Բըրնհեմն ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմն ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30

Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմն ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Չարլզ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը,...

Load More
Xosum
  • Լուրեր
ЦИК опубликовала пошаговую инструкцию, как выбрать удобный участок для голосования

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
ЦИК опубликовала пошаговую инструкцию, как выбрать удобный участок для голосования
Քաղաքականություն

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 27 պատգամավորության թեկնածուների գրանցումը։ ԿԸՀ նիստի ուղիղ...

Read moreDetails
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ
Ներքաղաքական

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ