Խորվաթիայի Ռաչեշա ամրոցում հնագետները հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու գլխատված մնացորդներ, ով ապրել է 15-րդ դարում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, տեղացիները, ամենայն հավանականությամբ, նրան վամպիր են համարել։
Ընդհանուր առմամբ՝ Ռաչեշա ամրոցում կա մոտ 180 թաղման վայր, որը կապված է տամպլիերների հետ: Դրանցից մեկն առանձնանում է մյուսներից։
Նշվում է, որ այդ գերեզմանը տղամարդու մահվանից անմիջապես հետո փորել են, գլխատել, շրջել, իսկ գլխի փոխարեն մեծ քար են տեղադրել։
Փորձագետները կարծում են, որ գերեզմանը պղծել են՝ փորձելով կանխել ենթադրյալ վամպիրի «դուրս գալը» և «ողջերից վրեժ լուծելը»: