ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռը և MQ-4C Triton անօդաչու թռչող սարքը նկատել են Իրանի սահմանի մոտ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հիմնվելով թռիչքային տվյալների վրա:
Ըստ երթևեկության երթուղու՝ օդանավը դուրս է եկել Բահրեյնից և պտտվել Հորմուզի նեղուցի երկնքում, իսկ դրոնը՝ Աբու Դաբիից և շարժվել Օմանի ծոց:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանից պահանջում է գործարք կնքել, որը բացառում է երկրի մոտ միջուկային զենքի առկայությունը: Նա նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում՝ Իսլամական Հանրապետությանը շատ ավելի հզոր հարձակում է սպասվում, քան նախորդ տարվա ամռանը: Հունվարի վերջին Նահանգները ռազմանավեր էին ուղարկել Օմանի և Պարսից ծոց։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Վաշինգտոնը Թեհրանից լրացուցիչ քայլեր է ակնկալում միջուկային ծրագրի դադարեցման ուղղությամբ, ներառյալ՝ ուրանի հարստացումից լիակատար հրաժարումը և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակումը:
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները փետրվարի 6-ին բանակցություններ էին անցկացրել Օմանում։ Թրամփի խոսքով՝ դրանք լավ են անցել և շարունակվելու են։ Իր հերթին՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր համաձայնագրի շուրջ աշխատանքի մասին, որը երաշխավորում է միջուկային էներգիայի օգտագործումը միայն խաղաղ նպատակներով: Թեհրանը պնդում է ուրանը հարստացնելու իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի:





































