ԱՄՆ-ն կպահի Վենեսուելայի ափերի մոտ առգրավված տանկերները, ինչպես նաև դրանցով տեղափոխվող ամբողջ նավթը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Interfax-ը:
«Կգործենք ռազմավարական կերպով։ Հնարավոր է՝ վաճառենք, հնարավոր է՝ օգտագործենք ռազմավարական պաշարների համար։ Ամեն դեպքում՝ մենք այն պահում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ պատասխանելով առգրավված նավթի հետագա ճակատագրի մասին հարցին։
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը միջազգային ջրերում՝ Վենեսուելայի ափերի մոտ, դեկտեմբերի 20-ին կանգնեցրել էր Centuries տանկերը։





































