ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայտարարված շրջափակման հրահանգոց Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ կանգնեցրել է երրորդ նավթատարը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Bloomberg-ին։
Կայքի տեղեկություններով՝ ամերիկացիները կանգնեցրել են պատժամիջոցների տակ գտնվող Bella 1 նավթատարը, որը Պանամայի դրոշի ներքո նավարկում էր դեպի Վենեսուելա՝ նավթ բեռնելու համար։
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հաղորդվել էր երկրորդ նավթատարի առգրավման մասին։
Ավելի վաղ Թրամփը հրահանգել էր սահմանել «լիարժեք և ամբողջական» շրջափակում բոլոր այն նավթատար տանկերների նկատմամբ, որոնք մտնում են Վենեսուելայի նավահանգիստներ կամ դուրս են գալիս դրանցից և գտնվում են պատժամիջոցների տակ։
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ նաև կանգնեցրել էր նավթատար տանկեր, որը տեղափոխում էր շուրջ 2 մլն բարել վենեսուելական նավթ։






































