Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում ունեցվածքը գերազանցել է 700 մլրդ դոլարը, հայտնում է Forbes ամսագիրը։
Մասկի կարողությունն աճել է, երբ Դելավերի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ստորին դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել Մասկի՝ Tesla-ի բաժնետոմսերի օպցիոնային պարգևատրումները։ Դրանք այժմ գնահատվում են 139 մլրդ դոլար։
«Ըստ Forbes-ի՝ այս որոշման հաջող բողոքարկումից հետո Մասկի կարողությունը հասել է ռեկորդային՝ 749 մլրդ դոլարի»,- գրում է ամսագիրը։
Forbes-ը նախկինում Մասկին անվանել էր առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 600 մլրդ դոլարը, երբ SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել էր ընկերությունը 800 մլրդ դոլար գնահատելու հրապարակային առաջարկի մասին։ Դեռևս 2020 թվականի մարտին Մասկի կարողությունը գնահատվում էր 24,6 մլրդ դոլար։ 2021 թվականի հունվարին նա դարձել էր մոլորակի ամենահարուստ մարդը՝ գերազանցելով նույն տարվա 200 մլրդ և 300 մլրդ դոլարի նշագծերը։ Մասկից բացի միակ մարդը, ում կարողությունը հասել է 300 մլրդ և 400 մլրդ դոլարի, Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնն է։




































