Մոտենում է 2026 թվականը, տարվա ավարտին բնորոշ մտորումների և նոր հույսերի ժամանակաշրջանն է: Շատերն սկսում են վերաիմաստավորել անցած ամիսները, գնահատել իրենց ձեռքբերումներն ու բացթողումները և, միաժամանակ, նայել առաջ՝ մտածելով, թե ինչ է սպասվում նոր տարում։
Գալիք տարին անձնական երազանքների ու նպատակների վերանայման պահ է, նաև հասարակական ու քաղաքական կյանքի ընթացքի, երկրի ապագայի և իրականության բարելավման հնարավորությունների մասին մտածելու շրջան։
Յուրաքանչյուրն իր առաջ նպատակներ է դնում, գնահատում է հնարավորությունները կամ ձևավորում է դրանք՝ իր երազանքներն ու նպատակները կյանքի կոչելու համար։
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ են ակնկալում նոր տարուց, ի՞նչ հույսեր ու սպասումներ կան 2026 թվականից, և ի՞նչ մաղթանքներ ունեն։
Հարցվածներից մի քանիսն ասել են, որ հույս ունեն՝ եկող տարին ավելի լավը կլինի:
«Ուզում եմ, որ ժողովուրդը լավ ապրի, թոշակները բարձրանան, Փաշինյանին էլ՝ վտարել, նա խիղճ ու Աստված չունի»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Հարցման մեկ այլ մասնակից նշել է, որ ուզում է՝ 2026 թվականին իշխանափոխություն լինի։
«Ակնկալում եմ, որ իշխանությունը հեռանա»,- ասել է նա։
Քաղաքացիներից մի քանիսը մաղթանքներ են հղել:
«Շատ դրական եմ տրամադրված, հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի։ Ներքին խաղաղություն, ներդաշնակություն ու խաղաղություն երկիրս, մարդկանց, հետո արդեն առողջություն և գործնական հաջողություններ»,- ասել է հարցվածներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։





































