Սոչիի միջազգային օդանավակայանում հետաձգվել է 52 չվերթի ժամանումն ու մեկնումը, այդ թվում՝ Սոչի-Երևան չվերթը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով առցանց չվացուցակին։
Ռոսավիացիայի տվյալներով՝ առավոտյան օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ էին սահմանվել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Ավելի ուշ սահմանափակումները հանվել են։





































