• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 00:08
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Սրբատեղի ու կամուրջ՝ անցյալի ու ներկայի միջև․ «Եռաբլուրում» օծեցին «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքը

Արցախ,
24 Սեպտեմբեր 2024 12:38
ShareShareShare
telegram

Սեպտեմբերի 24-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման արարողությունը։ Մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան 4 պատերազմներում նահատակված հայորդիների, 2023 թվականին Ստեփանակերտի բենզինի պայթյունից զոհվածների հիշատակին։

Հուշակոթողի հիմքի օծման արարողությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, զոհված զինծառայողների ծնողները, Արցախի պետական, հասարակական գործիչներ։

Լրագրող Հունան Թադևոսյանը, որը վարում էր արարողությունը, հայտնեց, որ հուշակոթողի կառուցման ֆինանսավորողը չի ցանկացել հրապարակել իր անունը։

«Հուշակոթողը նախագծել են արցախցի ճարտարապետներ, հայր և որդի Վլադիմիր ու Միքայել Սարգսյանները։ Շինարարությունը կհամակարգի Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, հուշակոթողը կբացվի կարճ ժամկետում»,- ասաց Թադևոսյանը։

«Արցախի կանչը» հուշակոթողը սրբավայր կդառնա․ ճարտարապետ

Միքայել Սարգսյանը պատմեց, որ հուշակոթողը 6 մետր բարձրություն է ունենալու։  ««Արցախի կանչը» 500 քառակուսի մետր տարածք է զբաղեցնելու։ Այն ունենալու է բաց խորան, որտեղ բրոնզե տառերով գրված է լինելու «Արցախի կանչ»։ Հուշակոթողը նաև մոմավառության, խնկարկության տարածք է ունենալու։ Մեր զոհերի, Արցախում թողած շիրիմների հիշատակը հավերժացնող այս կոթողը սրբատեղի է դառնալու»,- նշեց ճարտարապետը։ 

Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ «Արցախի կանչը» հոգևոր ու նյութական կամուրջ է դառնալու։

«Արցախի կանչը» հուշակոթողն անցյալի ու ներկայի հոգևոր և նյութական կամուրջն է․ Արցախի թեմի առաջնորդ

«Հուշակոթողն անցյալի ու ապագայի միջև նյութական և հոգևոր կամուրջ է դառնալու։ Երբ մարդն արտասվում է, աչքերից արցունքները տեսանելի են, բայց երբ սիրտն է լալիս, դա կարելի է միայն զգալ։ Մեր զգացողությունները 1988-ի Արցախյան շարժում են տանում, որի արդյունքում լուսավոր, հաղթանակած ու պայծառ Արցախ տեսանք։ Բայց ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ միշտ չէ, որ հաղթանակի դափնեպսակին ենք արժանանում։ Նաև մեր պատիվը նսեմացնող փշե պսակին ենք արժանանում։ Պետք է այնպես անենք, որ այդ փշե պսակը հեռանա մեզնից ու վերադառնա հաղթանակի դափնեպսակը»,- ասաց սրբազանը։ 

2016-ի քառօրյա պատերազմում և 2020-ի 44-օրյա պատերազմում երկու որդիներին՝ Նորայր և Երվանդ Հաջյաններին կորցրած մտավորական, լրագրող Միքայել Հաջյանը միասնականության կոչ արեց։ 

«Դիմում եմ բոլոր այն քաջորդիներին, որոնք մնացել են Արցախում։ Դիմում եմ նրանց, որոնց հոգիները սավառնում են Ստեփանակերտում՝ սպասումով լի, որ մի օր բոլորս վերադառնալու ենք Արցախ։ Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենի հողին, նրանց գերեզմաններին, արցախյան բոլոր քաղաքակրթական արժեքներին։ Տղե՛րք ջան, մենք ձեզ հետ ենք, մենք վերադառնալու ենք։ Արցախ վերադարձը ոչ թե երազանք, այլ նպատակ է։ Մենք միասնաբար կարող ենք տեր կանգնել մեր գլխավոր նպատակին՝ Արցախի ազատագրմանը, մեր արժանապատիվ վերադարձին Արցախ»,- ընդգծեց Հաջյանը։ 

Արցախ վերադարձը երազանք չէ․ 2016-ի և 2020-ի պատերազմներում որդիներին կորցրած Միքայել Հաջյան

2023 թվականին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը, պատմեց, որ արդեն 1 տարի է՝ տեսնում է, թե ինչպես են բազմաթիվ արցախցիներ գալիս «Եռաբլուր», թեպետ իրենց որդիներն ու հարազատները Երևանում շիրմաքար չունեն։ 

«Եռաբլուրում» Արցախից 2 կին ինձ ասացին՝ երանի ձեզ, լաց լինելու տեղ ունեք․ զոհված զինծառայողի մայր

«Գալիս են մեր որդիների շիրիմներին մոտ, խունկ են ծխում, թարմ ծաղիկներ դնում՝ այդպես սգալով իրենց որդիների, եղբայրների ու ամուսինների կորուստը։ Մի օր 2 կին որդուս շիրիմին ծաղիկներ էին դնում։ Նրանց որդիները զոհվել էին 2020-ին, շիրիմները մնացել էին Արցախում։ Ինձ գրկեցին ու ասացին՝ երանի ձեզ, որ լաց լինելու, ծաղիկ դնելու ու խունկ ծխելու տեղ ունեք»,- եզրափակեց Ավետիսյանը։ 

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր  223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք էին հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։ 

Մանրամասները՝ տեսանյութերում։ 

Աննա Բադալյան

telegram
Tags: «Արցախի կանչը»Եռաբլուրճարտարապետ

Հարակից հրապարակումներ

СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45

Կառավարությունը որոշել է մի շարք վարկային պարտավորություններից ազատել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին։ Խոսքն այն...

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն «մոլորեցնող» է անվանել այն տեղեկությունները, թե «070» անձնագրով արցախից տեղահանված հայրենակիցները կարող...

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

03 Հունիս 2026 13:39

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտարարել է, որ ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին...

Արցախցիների ընտրական իրավունքի մասին Վերաքննիչ դատարանի որոշումն աբսուրդ է․ Երիցյան

Արցախցիների ընտրական իրավունքի մասին Վերաքննիչ դատարանի որոշումն աբսուրդ է․ Երիցյան

02 Հունիս 2026 21:40

Ուղիղ. Ռոման Երիցյանի ասուլիսն արցախցիների ընտրական իրավունքի մասին (ուղիղ)

Ուղիղ. Ռոման Երիցյանի ասուլիսն արցախցիների ընտրական իրավունքի մասին (ուղիղ)

02 Հունիս 2026 19:28

Военнослужащие после 20 лет службы смогут получить жильё за счёт госбюджета

Արցախցի հաշմանդամ զինվորականից պահանջել են վերադարձնել բնակարանը. ԶԼՄ

30 Մայիս 2026 12:15

Հայաստանի իշխանությունները՝ Արցախի նախկին զինվորականների դեմ հարուցված գործերի կամ արցախցի զինվորականներից բնակարանների առգրավման գործընթացի շրջանակներում, պահանջել են վերադարձնել Պաշտպանության նախարարության...

Load More
Xosum
  • Լուրեր
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
8 տարում 59 դպրոց են կառուցել, այս տարի 230-ը փակում են․ Ծառուկյան

8 տարում 59 դպրոց են կառուցել, այս տարի 230-ը փակում են․ Ծառուկյան

04 Հունիս 2026 21:08
Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39
Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

04 Հունիս 2026 18:31
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:28
ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:20
Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

04 Հունիս 2026 18:13
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

04 Հունիս 2026 18:02
«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42
СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

04 Հունիս 2026 16:20
ЦБ Армении: курсы валют на 12 января

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

04 Հունիս 2026 16:00
Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:23
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն չի ցանկանում վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:10
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Նախընտրական զառանցանք են տարածում իմ մասին․ Կարապետյան

04 Հունիս 2026 15:01
TRIPP-ի իրականացումը կասկածի տակ է մասնակիցների տնտեսական հետաքրքրության բացակայության պատճառով․ փորձագետ

ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

04 Հունիս 2026 14:53
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

04 Հունիս 2026 14:52
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցներին

04 Հունիս 2026 14:50
Уроженца Арцаха

ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

04 Հունիս 2026 14:43
ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32
ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

04 Հունիս 2026 14:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով  Թրամփի դեմ բանաձև է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով Թրամփի դեմ բանաձև է ընդունել

04 Հունիս 2026 14:17
Իսրայելի հարվածների սրման ֆոնին Լիբանանում զոհվել է 31 մարդ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

04 Հունիս 2026 13:23
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

04 Հունիս 2026 12:58
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու
Քաղաքականություն

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51

Read moreDetails
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)
Քաղաքականություն

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ