• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 12:39
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ԵԽԽՎ-ն ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել. Ռուբեն Ռուբինյան

Արտաքին քաղաքական, Արցախ,
12 Հոկտեմբեր 2023 21:50
ShareShareShare
ԵԽԽՎ-ն ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել. Ռուբեն Ռուբինյան
telegram

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը, հայտնել է  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։

«Բանաձևն անդրադառնում է նաև իրենց հայրենիքից Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր հումանիտար իրավիճակին և ընդգծում Հայաստանին աջակցելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործողությունների միջոցով»,- գրել է նա։

Ռուբինյանը ներկայացրել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի արձանագրումներն ու կոչերը՝

1. Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։

2. Վեհաժողովը ֆիքսում է, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։

3. Վեհաժողովը նշում է, որ էթնիկ զտումների իրականացումը՝ որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն, կարող է հանգեցնել անհատական քրեական պատասխանատվություն։

4. Վեհաժողովը կոչ է անում Նախարարների կոմիտեին ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ մոնիտորինգային գործընթաց՝ հիմք ընդունելով ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած հանձնառությունների կատարման վերաբերյալ 1994թ հռչակագիրը:

5. Կոչ է անում Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտման:

6. Հայտնում է, որ Ադրբեջանի՝ իր պարտավորությունների չկատարման պարագայում վեհաժողովն այլ ընտրություն չի ունենա, քան 2024թ. ԵԽԽՎ առաջին նստաշրջանի ընթացքում վիճարկել Ադրբեջանի պատվիրակության մանդատը (սա կնշանակի, որ Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը ԵԽԽՎ-ում առնվազն ժամանակավորապես կդադարեցվի):

7. Վեհաժողովն անդրադառնում է վերջին երկու շաբաթում ավելի քան 100.600 հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը լքելու փաստին, արձանագրում դրա պատճառները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը։

8. Վեհաժողովը խորապես համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ողբերգական արտագաղթը չպետք է ընդունվի որպես նոր իրականություն։

9. Որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր՝ Ադրբեջանը պետք է պահպանի հավատարմություն կազմակերպության հիմնական արժեքներին և դրսևորի պատրաստակամություն՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

10. Վեհաժողովը հղում է կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2023թ սեպտեմբերի 22-ին ընդունած որոշմանը` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կատարել դրանք:

11. Վեհաժողովը հասցեական կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։

12. Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։

13. Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։

14. Վեհաժողովը խորապես համոզված է, որ երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով, կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիակատար հարգանք ցուցաբերելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքների նկատմամբ:

15.Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անել ամեն ինչ, ցույց տալու համար հարևան Հայաստանի հետ խաղաղ ապրելու պատրաստակամությունը:

16.Վեհաժողովն ակնկալում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը:

17.Վեհաժողովը կոչ է անում բացել տարածաշրջանային կապուղիները` երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հիման վրա և ազգային իրավասության շրջանակում: Այս համատեքստում վեհաժողովն ընդգծում է, որ Նախիջանի հետ հնարավոր կապը չի կարող գործարկվել Հայաստանի կամքին հակառակ և ի վնաս Հայաստանի ազգային շահի:

18. Վեհաժողովն ակնկալում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը՝ կազմակերպելու միջազգային կառույցների բարձր մակարդակի փաստահավաք այցեր։

19. Վեհաժողովը գտնում է, որ ի լրումն Եվրոպայի խորհրդի համապատասխան հաստատությունների և մարմինների տարածաշրջան մուտք գործելու հրատապ անհրաժեշտության, Ադրբեջանի իշխանությունները պետք է կանոնավոր կերպով ԵԽ գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին տրամադրի լիարժեք և մանրամասն տեղեկատվություն ձեռնարկված կամ նախաձեռնվելիք միջոցառումների վերաբերյալ, որոնք նախատեսված են պաշտպանելու և ընդլայնելու կոնվենցիայով նախատեսված տարածաշրջանի հայերի իրավունքները և ազատությունները՝ ներառյալ նրանց անվտանգությունը, ովքեր վերադառնալու ցանկություն կդրսևորեն։

20. Խորհրդարանական վեհաժողովը հրավիրում է Նախարարների կոմիտեին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչության արտագաղթը, նրանց վրա ազդող մարդասիրական ու մարդու իրավունքների ճգնաժամը։

21. Խորապես մտահոգված է իրավիճակով, որը էթնիկ զտումների բազմաթիվ կասկածներ է առաջացնում:

22. Ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը չի հարգել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությունը, որ ստանձնել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս։

23. Վեհաժողովը պահանջում է, որ գլխավոր քարտուղարը և Նախարարների կոմիտեն հնարավորինս արագ կազմակերպեն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելության այցը, որը նպատակ կունենա տեղում գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները՝ տեղի հայերի իրավունքները պաշտպանելու համար՝ ներառյալ նրանց, ովքեր ապաստան են գտել երկրից դուրս, և ապահովելու բոլոր նրանց անվտանգ վերադարձը, ովքեր վերադառնալու ցանկություն կունենան:

Վերջինիս փոխանցմամբ՝ Վեհաժողովը ողջունել է Միգրացիայի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի փաստահավաք առաքելությունը Հայաստան՝ ստեղծված իրավիճակում Կազմակերպության կողմից տրամադրվելիք աջակցությունը գնահատելու համար և նշել, որ աչալրջորեն հետևելու է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին և վերջինիս կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։

telegram
Tags: ԱդրբեջանԱրցախԵԽՌուբեն Ռուբինյան

Հարակից հրապարակումներ

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...

Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

15 Հուլիս 2026 19:47

Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջից մեկի շինարարությունը, հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։ Նշվում է, որ...

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

13 Հուլիս 2026 13:38

ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Անդրե Խաչատուրյանն Արցախի դրոշը տարել էր ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել էր Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։0...

«Ай Дат»: нормализация отношений с Турцией невозможна без отказа от геноцидальной политики

Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

13 Հուլիս 2026 10:57

Իսրայելի կառավարությունը կասեցրել է 1915 թվականի հայկական իրադարձությունները որպես «ցեղասպանություն» ճանաչելու նախաձեռնության առաջխաղացման գործընթացը, հայտնել է հունական ProtoThema հրատարակությունը։ Իսրայելի...

Load More
Xosum
  • Լուրեր
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ
Տնտեսություն

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16

Read moreDetails
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)
Իրավունք

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ