Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կնպաստի ՀՀ կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը, ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Փաշինյանը և Վալտոնենին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։
Նրանք խոսել են նաև ՀՀ-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման շուրջ։ Վարչապետը կարևորել է ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների առաջմղման գործում Բրյուսելի աջակցությունը՝ շեշտելով, որ տարբեր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն։ Այս համատեքստում նրանք անդրադարձել են են կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության զարգացմանը և այլն:
ԵԱՀԿ գործող նախագահն այսօր նաև համատեղ ասուլիս է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտարարել՝ աջակցում են տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ինչպես նաև ողջունել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Երևանի և Բաքվի որոշումը:





































