• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 09:52
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Կապիտալիզացնել ժողովրդի անտարբերությունը» և «ազնվորեն չխոսել պայմանավորվածությունների բացերի մասին»․ քաղաքագետները` խաղաղության օրակարգն իրենց շահերին ծառայեցնելու մասին

Հարցազրույց, Քաղաքականություն,
28 Օգոստոս 2025 14:55
ShareShareShare
«Կապիտալիզացնել ժողովրդի անտարբերությունը» և «ազնվորեն չխոսել պայմանավորվածությունների բացերի մասին»․ քաղաքագետները` խաղաղության օրակարգն իրենց շահերին ծառայեցնելու մասին
telegram

Քաղաքագետ Դավիթ Հարությունովը և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում մեկնաբանել են, Վաշինգտոնի պայմանավորվածությունների և սեպտեմբերին ընդդիմության հնարավոր վերադասավորումների ազդեցությունը ՀՀ ներքաղաքական կյանքի վրա։

Փորձագետները նաև գնահատել են, թե ինչ խնդիրներ են լուծում ՀՀ իշխանությունները նոր պայմանավորվածություններից հետո տեղեկատվական դաշտ բերելով թեզն այն մասին, որ իրենց քաղաքականությունն ուղղված է խաղաղության հաստատմանը, իսկ ընդդիմության նկրտումները և հնարավոր իշխանության գալն սպառնում է պատերազմով։

Վաշինգտոնյան համաձայնագրերը՝ որպես ՔՊ-ի վարկանիշը բարձրացնելու միջոց

Հարությունովի խոսքով՝ իշխող ՔՊ խմբակցությունն առնվազն 4 հարց է հասցեագրում վաշինգտոնյան պայմանավորվածություններն իր օգտին ծառայեցնելու ուղղությամբ։ Ըստ նրա, իշխանությունը հասկանալով հասարակության իրական ձգտումը խաղաղությանը, Վաշինգտոնի պայմանավորվածությունները ներկայացնում են որպես խաղաղության կայացած գործընթացի դրսևորում։

«Հասարակության մեծ մասին համաձայնությունների մանրուքները չեն հետաքրքրում, նա, որպես կանոն, չի խորանում դրանց մեջ»,- պարզաբանեց փորձագետը։

Ըստ այդմ, Հարությունովն ընդգծեց, որ իշխանություններն ազնվորեն չեն խոսում պայմանավորվածությունների բացերի մասին։ Կան որոշակի խնդրահարույց կետեր, որոնք ամբողջովին բացահայտված չեն, սակայն հետագայում կարող են խնդիր հանդիսանալ հենց իշխանական թևի համար։ 

Երկրորդը՝ հասարակության կողմից ՀՀ անվտանգության երաշխավորի հարցը լուծելու հարցն է, կարծում է քաղաքագետը։ Եթե նախկինում հանրությունը հավատում էր, որ Ռուսաստանն է ՀՀ անվտանգության երաշխավորը, հիմա ՌԴ-ից հիասթափության ֆոնին՝ արևմուտքի հանդեպ համակրանքն աճել է, ինչի մասին վկայում են հարցումերը։ Եվ այն, որ ԱՄՆ-ն մասնակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ուժեղացնում է իշխանության դիրքերը, որովհետև հասարակության կողմից ընկալվում է, որ հենց ԱՄՆ-ն է անվտանգային երաշխավոր, և պայմանավորվածությունները կիրականացվեն։

«Խաղաղության մասին խոստումը կդառնա նաև նախընտրական խոստում, այսինքն՝ իշխանությունը կկարողա ցույց տալ՝ նայե՛ք, մենք կատարել ենք մեր խոստումը։ Կրկնում եմ՝ պրոցեսի առանձնահատկությունները դուրս են մնում հանրային ընկալումից»,- շեշտեց քաղաքագետը։

Հարությունովի խոսքով՝ իշխանությունները նաև փորձում են փոխհատուցել իրենց վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը Վաշինգտոնյան պայմանավորվածությունների միջոցով։

«Այս ամենին նախորդում էին մի շարք հակասոցիալական որոշումներ, և Վաշինգտոնի պայմանավորվածություններով իշխանությունները փորձում են կոմպենսացնել տնտեսական և սոցիալական ոլորտում իրականացրած քայլերի հետևանքով առաջացած վարկանիշի անկումը։ Ես կարծում եմ՝ էլի կլինեն այդպիսի քայլեր, որովհետև նույն եկամուտների հայտարարագրման խնդիրը փաստացի ուղղակի հետաձգված է, դրա շուրջ լարվածություններ դեռ սպասվում են (նոյեմբերի 1-ին հայտարարագրման վերջնաժամկետն է- AT)»,- պարզաբանեց փորձագետը։

Ըստ նրա՝ իշխանությունները նաև ակտիվացնում են որոշակի շրջանակների՝ կապված Վաշինգտոնի պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր բիզնես օգուտների հետ, և նախագիծն իրականություն դառնաալու դեպքում իշխանություններն այդ շրջանակներից որոշակի աջակցություն են ակնկալում։

Հակոբյանն, իր հերթին, կարծում է, որ Ադրրբեջանի հետ խաղաղությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի հիմնական խաղադրույքն է լինելու՝ հիշեցնելով, որ խաղաղությունը ՔՊ-ի նաև 2021 թվականի նախընտրական խոստումն էր։

«Քանի որ Փաշինյանի խաղադրույքներն այս թեմայի վրա ահռելի մեծ են, նա որոշակի հիասթափություն ունի, որ շատ մեծ աժիոտաժ ՀՀ հասարակության մեջ դա չի առաջացրել։ Չեմ բացառում, որ առաջին ռեակցիայից 1-2%-ով պայմանական ավելանա իր էլեկտորալ վարկանիշը, բայց ոչ ավել։ Ես կարծում եմ՝ դա բավականին անհանգստացնում ու հիասթափեցնում է Փաշինյանին և դրանով է պայմանավորված, որ նա Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումն ուզում է դարձնել այսպես ասած՝ «վաու-իրադարձություն»,- նշեց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ պատահական չէ, որ արձակուրդից վերադառնալուն պես վարչապետն ուղերձով հանդես եկավ՝ շեշտը դնելով խաղաղության գաղափարի վրա և փորձելով «ժողովրդի անտարբերությունն ինչ-որ ձևով կապիտալիզացնել Վաշինգտոնյան համաձայնագրերով։

«Դա նաև փորձեց կառավարության նիստից հետո 45 րոպե լրագրողների հարցերին պատասխանելով, որտեղ նույնպես հիմնական մեխն այն էր, որ սա աննախադեպ դիվանագիտական և քաղաքական հաջողություն է, և հասարակությունը պետք է գնահատի դա»,- պարզաբանեց Հակոբյանը։

Ինչո՞ւ է ՔՊ-ն իրեն նույնացնում խաղաղության, իսկ մյուսներին՝ պատերազմի հետ

Հակոբյանի խոսքով՝ վարչապետը փորձում է օգտագործել այդ նարատիվը, որ ժողովուրդն ընտրելու է խաղաղություն բերող Փաշինյանի և պատերազմ բերող մնացած, ոչ իշխանական ուժերի միջև։

«Նա փորձում է բոլոր լծակներով, քարոզչական իրեն հասու միջոցներով որոշակի աժիոտաժ առաջացնել Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շուրջ՝ փորձելով նախաստորագրումը (որն իրավական ոչ մի պրոցես չի ենթադրում) հրամցնել այնպես, որ մենք արդեն խաղաղության մեջ ենք»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը։

Հարությունովի խոսքով՝ պատահական չէ իշխանությունների գործելաոճը․ ընդդիմությունն իր քայլերով օբյեկտիվ գործոններ է ստեղծել, որոնք իշխանության դիրքերն ուժեղացնում են, որովհետև հասկանալի է, որ եթե խաղաղության գործընթացը դադարում է, այլընտրանքն իսկապես պատերազմի հավանականության աճն է։

Փորձագետը մանրամասնեց, որ թեև ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է մանիպուլյացիայի մեջ, համարում է, որ կարող է վարել ՀՀ-ի համար այնպիսի նպաստավոր բանակցություններ, որ ո՛չ պատերազմ լինի, ո՛չ զիջումներ, սակայն ինքն իր հերթին՝ 5 տարում իրատեսական այլընտրանք ու ծրագիր չի կարողացել ներկայացնել։

«Խնդիրն այն է, որ հայտարարությունները, որ Փաշինյանը վատ բանակցող է ու թույլ գործիչ, իսկ իրենք ավելի լավն են, էֆեկտիվ փաստարկ չէ։ Ընտրությունների արդյունքներն ու ընդդիմության ռեյտինգը ցույց են տալիս, որ հասարակության մոտ լուրջ հարցեր կան՝ արդյոք դա իսկապե՞ս այդպես է։ Փաշինյանի փաստարկն այսպես չեզոքացնելու համար պետք է քաղաքական ուղեգիծ ու ծրագիր, որը ռեալ իրատեսական այլընտրանք կլինի իշխանության ուղեգծին»,- հավելեց քաղաքագետը։

Ի՞նչ վերադասավորումներ են սպասվում ընդդիմադիր դաշտում ԱԺ նոր նստաշրջանին ընդառաջ

Հարությունովի խոսքով՝ սպասվող նոր նստաշրջանում ընդիմությունը կպահպանի իր գլխավոր խնդիրը՝ իր մի քանի բևեռի ակտիվ պայքարը միմյանց դեմ, որն իշխանություններն օգտագործում են։

«Չի երևում, որ այդ խնդիրը կստացվի հաղթահարել, ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ բարդանում է։ Հնարավոր կլինի՞ արդյոք ընդդիմության կոնսոլիդացում, կարծում եմ, ավելի շուտ ոչ թե աշնանը կերևա, այլ ընտրություններին մոտ։ Այս պահին քիչ է հավանականությունը, որ ինչ-որ կոնսոլիդացիա կլինի ընդիմության ներսում կամ գոնե ներքին սառը պատերազմը կհանդարտվի»,- եզրափակեց Հարությունովը։

Հակոբյանի կարծիքով՝ ընդդիմադիր դաշտում հնարավոր երեք դերակատար է ակտիվ մասնակցելու քաղաքական կյանքին, որից երկուսը նոր ուժեր են։ Նրա խոսքով՝ արդեն հայտնի է, որ «Հայաստան» դաշինքը կգնա ընտրությունների, իսկ արտահերթի դեպքում՝ արտահերթ ընտրությունների։ Նրա խոսքով՝ սպասվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի նոր քաղաքական ուժի մուտքն ընդդիմադիր դաշտ, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Անանյանի և ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի նոր ուժի ստեղծումն աշնան ընթացքում։

«Դեռևս մինչև վերջ պարզ չեն ՀՀԿ-ի կամ «Պատիվ ունեմ»-ի ծրագրերը։ Գիտենք, որ նրանք ավելի շատ շեշտը դնում են իմփիչմենթի և փողոցի վրա։ Երևի թե մենք պետք է ակնկալենք, որ աշնանն ակտիվություն է լինելու նաև փողոցում, և որքան ակտիվացնեն փողոցը, այնքան համոզիչ կլինի իրենց փաստարկները հօգուտ իմփիչմենթի՝ խորհրդարանական գործընկերների համար»,- շեշտեց Հակոբյանը։

Քաղտոխնոլոգը հիշեցրեց, որ ակտիվություն ունի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, որն իր տեղեկությամբ՝ աշխատում է դաշինքային ձևաչափերի վրա։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Արաքսյա Սնխչյան

telegram
Tags: Դավիթ ՀարությունովԸնդդիմությյունՆիկոլ ՓաշինյանՎաշինգտոնՎիգեն ՀակոբյանՔաղաքագետՔաղտեխնոլո

Հարակից հրապարակումներ

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Ընտրություններին ընդառաջ՝ ամեն կերպ հակառուսական տրամադրություններ են սերմանելու․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

17 Հուլիս 2026 18:15

«Հայաստան» դաշինքն ԱԺ-ի մանդատները կվերցնի հերթականության սկզբունքով՝ բացի դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանից, Armenia Today-ին հայտնեց դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։Նա...

ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Լավրովը հայտնել է «3+3» ձևաչափի նկատմամբ հետաքրքրության վերադարձի մասին

17 Հուլիս 2026 16:48

Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն արձանագրել են «3+3» ձևաչափի նկատմամբ...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48
СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39
Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27
ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35
ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը
Արտաքին քաղաքական

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ