Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկել է խստացնել Երևանում և մյուս քաղաքներում մեքենաներից հնչող բարձր երաժշտության, անհարկի ազդանշաններ տալու և խլացուցիչներն ավելի բարձր ձայն ստանալու նպատակով փոխարինելը, գրել է նա սոցցանցերում։
Սիմոնյանն ընդգծել է, որ ինքը և իր գործընկերներն սկսել են աշխատել օրենսդրական կարգավորումների վրա և կարծում են, որ այդ երևույթները պետք է շատ ավելի խիստ պատժվեն՝ ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգի և ազդանշանի առգրավմամբ` զուգորդված բարձր տուգանքով։