Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսային ուղղությամբ և հետո անցնել հարավային ուղղությանը, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
«Կողմերը համաձայնվել են սահմանազատման աշխատանքներ սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և, այնուհետև, հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանն Իրանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 16-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների՝ համապատասխանաբար ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի 11-րդ հանդիպմանը։
ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։