ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի անդամ Ֆրենկ Փալոնը մեկնաբանել է սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզում Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը, որի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, վիրավորվել՝ երկուսը։
«Ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը՝ Արցախում հայերին վախեցնելու համար: Նա խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,- գրել է կոնգրեսականը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 7:50-ից Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժը այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։
Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր կալանավորումը նպատակ ունի կանխելու Փաշինյանի և...





































