• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 04:25
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ուժեղ Հայաստանն» առաջարկել է 6 լուծում՝ ՀՀ անվտանգային համակարգն ամրապնդելու համար

Քաղաքականություն,
18 Մարտ 2026 15:16
ShareShareShare
telegram

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսին առաջարկել է ՀՀ անվտանգայի համակարգը բարելավող լուծումներ, որոնք ներկայացրել է պատերազմի հերոս, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը։

Առաջին կետով Ավանեսյանն առաջարկել է ներդնել խելացի սահմանների համալիր համակարգ՝ մարդկային գործոնների ռիսկը նվազեցնելու և սահմանների անխոցելիությունն ապահովելու համար։

«Սահմանագծի ամբողջ երկայնքով արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցերի և ինքնավար հարվածային միջոցների տեղակայում»,- առաջարկել է նա։

Երկրորդ կետով Ավանեսյանն առաջարկել է ստեղծել ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգ՝ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։

Երրորդ կետով առաջարկել է Զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային և տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։

Չորրորդ կետով առաջարկել է Հայաստանի անկախության համար տեղական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծում, որը ՀՀ-ի համար գերակա նպատակ է։

«Դա մեզ հնարավորություն է տալու ճգնաժամային իրավիճակներում նվազեցնել մեր կախվածությունն այլ երկրներից։ Ու, բացի դրանից, ավելի խելամիտ օգտագործել պաշտպանական բյուջեն»,- ասել է Ավանեսյանը։

Հինգերորդ կետով նա առաջարկել է հակաօդային պաշտպանական համակարգի արդիականացում։

«Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված։ Սա մեզ համար գերակա նպատակ է։ Ցավալիորեն պատմությունը ցույց է տվել, երբ անպաշտպան է Հայաստանի երկինքը, անպաշտպան է հայ զինվորը»,- հայտնել է Ավանեսյանը։

Նա կարևորել է հակաօդային պաշտպանության համակարգերի՝ որսի դրոնների, հակաօդային հրթիռների, ռեպ համակարգերի, խափանման մեթոդների կիրառումը, որով Հայաստանի երկինքը կլինի պաշտպանված։

Վեցերորդ կետով կարևորել է հայ զինվորի, հայ սպայի պատիվը։

«Հայ զինվորականը միշտ էլ կռվել է առյուծի պես՝ գիտակցելով, որ թիկունքում հայրենիքն է, իր ընտանիքը, նա չի պարտվել, չի խոնարհվել, չի հանձնվել, քանի դեռ թիկունքից չեն հարվածել»,- շեշտել է Ավանեսյանը։

Ըստ Ավանեսյանի՝ տևական խաղաղության ամենահուսալի հիմքը՝ անվտանգությունը, չի կարող կառուցվել հույսի վրա, այն ունի երկու հենք՝ Զինված ուժեր և դիվանագիտություն, և մեկը մյուսին փոխլրացնելու դեպքում հնարավոր կլինի ունենալ ցանկալի արդյունք։

«Ուժեղ բանակը պատերազմ չի սկսում, այն կանխում է պատերազմը։ Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն ուժեղ բանակի շնորհիվ։ Ես մի ամբողջ կյանք անցկացրել եմ սահմանին։ Եղել են դեպքեր, երբ մեկ ամբողջ ամսվա ընթացքում պարզապես քնել եմ մի քանի րոպե, բայց այդ քունն ամենաարդարն էր։ Այսօր չեմ կարող հանգիստ քնել, որովհետև վտանգված է մայր Հայաստանը։ Ես ձեզ խոստանում եմ՝ ամեն որոշում, ամեն ռեֆորմ, ամեն քայլ կատարվելու է մի հարցի պատասխանով, արդյոք դա ուժեղ կդարձնի՞ Հայաստանը»,- ընդգծել է հետախույզը։

Կարապետյանի թիմին միացել են անվտանգության ոլորտի միջազգային փորձագետներ, նրանց թվում են Իսրայելից օդային պաշտպանության հարցերով խորհրդատու Զվիկա Խայմովիչը և Հունաստանից հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստման մասնագետ Էֆտիմիս Տուրտիդիսը։

Խայմովիչը թիմում ներգրավված է հակաօդային պաշտպանության և ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու ռազմավարության մշակման ուղղությամբ, Տուրտիդիսը՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստության և մարտավարական վերապատրաստման ուղղությամբ։

Խայմովիչը շնորհանդեսի իր ելույթում նշել է, որ թիմի ներկայացրած անվտանգության ծրագիրը հիմնված է ժամանակակից սպառնալիքներին համապատասխան։ Տուրտիդիսը հավելել է, որ սահմանների պաշտպանության համակարգում կարևոր դեր ունեն փոքրաթիվ, բարձր պատրաստվածության և արագ արձագանքման ունակ ստորաբաժանումները, իսկ անվտանգության ապահովումը հնարավոր է միայն համակարգային պատրաստության դեպքում։

Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն անկայուն է, տարածաշրջանում առկա են լուրջ մարտահրավերներ, սահմանների շուրջ լարվածություն և արագ փոփոխվող վտանգներ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ անվտանգության ոլորտում։

Խայմովիչը նշել է, որ անվտանգության ռազմավարությունը պետք է լինի ոչ թե ձևական փաստաթուղթ, այլ իրական կողմնացույց, որը կուղղորդի պետության որոշումները և գործողությունները՝ ուժեղ և կայուն Հայաստան կառուցելու համար։

«Ժամանակակից սպառնալիքները հիմնականում կապված են նոր տեխնոլոգիաների հետ՝ անօդաչու սարքեր, հրթիռային համակարգեր և բարձր ճշգրտության զինատեսակներ, և դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է տեխնոլոգիական արդիականացում»,- շեշտել է Խայմովիչը։

Խայմովիչը նշել է, որ իր երկարամյա ռազմական փորձը ցույց է տալիս՝ ուժեղ պաշտպանությունը լավագույն միջոցն է խաղաղությունը պահպանելու համար, և միայն ուժեղ բանակն է կարող կանխել նոր պատերազմները։

«Անհրաժեշտ է փոխել մտածելակերպը սահմանների պաշտպանության հարցում, ներդնել ավելի շատ տեխնոլոգիա, բարձրացնել զինված ուժերի պատրաստվածությունը և ստեղծել ավելի ճկուն ու ժամանակակից պաշտպանական համակարգ»,- նշել է նա՝ հավելելով, որ Կարապետյանի թիմի անվտանգության ծրագիրն ուղղված է նաև ապագա սերունդներին՝ ապահովելու համար անվտանգ և կայուն պետություն։

Տուրտիդիսը հավելել է, որ սահմանների պաշտպանության համակարգում առանցքային դեր ունեն փոքրաթիվ, բարձր պատրաստվածության և արագ արձագանքման ունակ հատուկ ստորաբաժանումները։

«Ազգային անվտանգությունը չի սահմանափակվում միայն տեխնիկայով կամ թվաքանակով․ սահմանների պաշտպանությունը պահանջում է ճշգրիտ պատրաստվածություն, կարգապահություն և այնպիսի զինծառայողներ, որոնք կարող են գործել ամենաբարդ իրավիճակներում»,- նկատել է հույն փորձագետը։

Տուրտիդիսը նշել է, որ Հայաստանի սահմանները պարզապես քարտեզի գծեր չեն, այլ այն տեղը, որտեղ ձևավորվում է իրական անվտանգությունը, և այդ պատճառով սահմանների պաշտպանությունը պետք է հիմնված լինի պրոֆեսիոնալիզմի և մշտական պատրաստության վրա։

Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում անվտանգությունը հնարավոր չէ ապահովել առանց համակարգային վերապատրաստման, քանի որ նույնիսկ ամենաժամանակակից տեխնիկան արդյունավետ չէ, եթե զինվորները բավարար պատրաստվածություն չունեն։

«Վերապատրաստումը ձևավորում է ոչ միայն հմտություններ, այլև կարգապահություն, վստահություն և պատասխանատվություն, որոնք անհրաժեշտ են ճգնաժամային իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունելու համար»,- շեշտել է Տուրտիդիսը։

Փորձագետը նաև ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, որտեղ անվտանգությունը երբեք երաշխավորված չէ, և այդ պատճառով պատրաստվածությունը պետք է լինի մշտական և համակարգային։

«Ուժեղ բանակի նպատակը պատերազմը չէ, այլ խաղաղության պահպանումը, իսկ կայուն խաղաղությունը հնարավոր է այն դեպքում, երբ պետությունն ունի պատրաստված զինված ուժեր և արդյունավետ կառավարման համակարգ։ Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ, այլ այն պայմանների ստեղծումը, որտեղ հասարակությունը կարող է զարգանալ առանց վախի՝ կենտրոնանալով կրթության, տնտեսության և ապագայի վրա»,- հավելել է հույն փորձագետը։

Խայմովիչը հավելել է՝ ազգային անվտանգությունը չի սահմանափակվում միայն բանակով, այն ներառում է նաև տնտեսություն, կրթություն, դիվանագիտություն և կառավարման արդյունավետ համակարգ, որոնք միասին են ապահովում պետության կայունությունը։

«Ուժեղ անվտանգությունը հնարավոր է միայն ուժեղ առաջնորդության, ճիշտ որոշումների և միասնական աշխատանքի շնորհիվ»,- հավելել է Խայմովիչը։

Եզրափակելով՝ միձազգային փորձագետները վստահությունեն հայտնել, որ Կարապետյանի թիմի ներկայացրած ծրագիրը կարող է իրականություն դառնալ, և ուժեղ պաշտպանությունը թույլ կտա Հայաստանին ապահովել անվտանգություն և զարգացում։

telegram
Tags: ԱնվտանգությունԱրթուր Ավանեսյան

Հարակից հրապարակումներ

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Ընտրություններին ընդառաջ՝ ամեն կերպ հակառուսական տրամադրություններ են սերմանելու․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

17 Հուլիս 2026 18:15

«Հայաստան» դաշինքն ԱԺ-ի մանդատները կվերցնի հերթականության սկզբունքով՝ բացի դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանից, Armenia Today-ին հայտնեց դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։Նա...

ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Լավրովը հայտնել է «3+3» ձևաչափի նկատմամբ հետաքրքրության վերադարձի մասին

17 Հուլիս 2026 16:48

Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն արձանագրել են «3+3» ձևաչափի նկատմամբ...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48
СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39
Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27
ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35
ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 18-ին

18 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը
Արտաքին քաղաքական

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Read moreDetails
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07
Սպորտ

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36

Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը նախատեսում է կատարելագործել ըմբշամարտի հմտությունները և որակավորվել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի ամառային...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ