Իշխանությունները պետական ապարատում պարգևավճարներ ստացած ղեկավար անձնակազմին պարտադրել են ինքնակրթությամբ զբաղվել, այլապես կզրկեն պարգևավճարի 10%-ից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ առավելագույնը 250 հազար դրամ պաշտոնյաները պետք է ծախսեն տարբեր վճարովի դասընթացների հաճախելու համար, ապա համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն։
Կրթական ծախսերի վերաբերյալ գրավոր ապացույցներ չներկայացնելու պարագայում «այդ մասը ենթակա է նվազեցման հաջորդող ժամանակահատվածի խրախուսման ֆոնդից», պարզաբանել է լրատվականը։
ՀՀ կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերին պետական բյուջեից մոտ 6 միլիարդ դրամի պարգևավճարներ էր բաշխել տարբեր գերատեսչությունների աշխատակիցների միջև: Պարգևավճարների բաշխումը լայն արձագանք էր ստացել հանրության և ԶԼՄ-ների շրջանում՝ պայմանավորված ինչպես գումարների չափով, այնպես էլ դրանց բաշխման սկզբունքներով:
Պարգևավճարների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2026 թվականից կկիրառվեն պարգևատրման նոր՝ ավելի թափանցիկ մեխանիզմներ: Այժմ որոշվում է պարգևավճարների 2-րդ կիսամյակի չափերը։




































