• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 19:18
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Տաշիր կապիտալը» ՀԷՑ-ում պատմաբանին տնօրեն նշանակելու հարցով հաղորդում է ներկայացրել

Իրավունք, Հարցազրույց, Տնտեսություն,
13 Նոյեմբեր 2025 13:58
ShareShareShare
«Տաշիր կապիտալը» ՀԷՑ-ում պատմաբանին տնօրեն նշանակելու հարցով հաղորդում է ներկայացրել
telegram

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալը» ՀԷՑ-ում պատմաբանին ընթացակարգի խախտումներով բարձր պաշտոնի նշանակելու հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Փաստաբանը տեղեկացրել է, որ հաղորդումը ներկայացրել են նոյեմբերի 12-ին՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել և ուսումնասիրել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և ՀԾԿՀ անդամների գործողությունները` կապված ՀԷՑ-ի ֆինանսների գծով տնօրենի պաշտոնում Արմեն Շահնազարյանին նշանակելու հետ։

Հայրապետյանի խոսքով՝ Շահնազարյանն այդ պաշտոնին է նշանակվել խախտումներով։

«ՀԾԿՀ-ն սահմանադրական մարմին է, և առանց հանձնաժողովի չի կարելի էներգետիկայի ոլորտում ղեկավար պաշտոններում նշանակումներ անել։ Ըստ ընթացակարգի՝ պետք է դիմում ներկայացվի ՀԾԿՀ, և հանձնաժողովը 15 օրվա ընթացքում պետք է ասի՝ անձը համապատասխանո՞ւմ է այդ պաշտոնին, թե՞ ոչ։ Բացի այդ, ՀԷՑ-ի ֆինանսների գծով տնօրենը պետք է բարձրագույն կրթություն ունենա ֆինանսական կամ տնտեսական ուղղությամբ, ինչպես նաև 5 տարվա աշխատանքային փորձ»,- բացատրել է փաստաբանը։

Նրա դիտարկմամբ՝ Շահնազարյանի նշանակման դեպքում չի կատարվել օրենսդրական ու նորմատիվ ենթաօրենսդրական իրավական ակտի 2 պահանջ։

«Առաջինը՝ խախտվել է ընթացակարգը՝ դիմում չի ներկայացվել ՀԾԿՀ, երկրորդ՝ անձը, որին Պետրոսյանը նշանակել է, չունի տնտեսական կամ ֆինանսական գծով բարձրագույն կրթություն, միջազգայնագետ-պատմաբան է։ Այս պահանջները չեն կատարվել․ կա՛մ չեն դիմել հանձնաժողովին, կա՛մ Պետրոսյանը և Մեսրոպյանը նախապես համաձայնության են եկել, որ այդ պահանջները շրջանցեն ու իրենց ցանկացած մարդուն նշանակեն»,- նշել է Հայրապետյանը։

Փաստաբանի խոսքով՝ այսպիսով խախտում են թույլ տվել թե՛ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը, թե՛ Մեսրոպյանը, թե՛ հանձնաժողովի անդամները, որոնք պարտավոր էին իմանալ տնօրենի նշանակման մասին ու հետևել, որ յուրաքանչյուր նշանակում համապատասխանի պաշտոնին։

«ՀԾԿՀ անդամները, սակայն, չեն հետևել, թեպետ չեն կարող դա որպես պատճառաբանություն բերել, քանի որ մամուլում այդ նշանակման վերաբերյալ հրապարակում կար։ Իրենք չեն կարող ասել՝ չենք իմացել, կան մեխանիզմներ, որ հետևեն՝ ով է նշանակվել։ Իսկ եթե չեն իմացել, ապա սա հանցավոր անփութություն է կամ պաշտոնեական լիազորությունները չկատարելու հետևանք»,- ընդգծել փաստաբանը։

Հայրապետյանը հավելել է, որ եթե Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնի, Պետրոսյանի պաշտոնավարումը պետք է կասեցվի։

«Բացի այդ, ՀԾԿՀ նախագահի ու մյուս անդամների վերաբերյալ պետք է նախաքննություն կատարվի՝ պարզելու, թե ինչպե՞ս է ստացվել, որ 15 օրյա ժամկետում ստուգում չի իրականացվել և եզրակացություն չի ներկայացվել, իսկ եթե ներկայացվել է, ապա ինչպե՞ս է այդ պաշտոնին նշանակվել պահանջներին չհամապատասխանող անձը»,- նշել է Հայրապետյանը։

Փաստաբանը շեշտել է, որ ՀԷՑ կառավարիչն իր ցանկությամբ իր ծանոթներին աշխատանքի տեղավորելու իրավունք ու լիազորություն չունի։

«Նա նշանակում է արել մի կազմակերպությունում, որի սեփականտերը չէ։ Պետրոսյանը նախկին տնօրենին աշխատանքից ազատելու ու իր ծանոթին, այն էլ՝ առանց համապատասխան որակավորման բարձր՝ 6500 դոլար աշխատավարձով պաշտոնի նշանակելու գործառույթ չունի»,- եզրափակել է փաստաբանը՝ հավելելով, որ կոմիտեից դեռ արձագանք չունեն։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ Կարապետյանը հունիսին եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Պետրոսյանը ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնին էր նշանակվել հուլիսին, երբ ՀԾԿՀ նախագահը ընկերությունում քննչական գործողություններից հետո ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ էր նախաձեռնել։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտնել էր ՀԷՑ-ի ղեկավար կազմի մի շարք աշխատակիցների հեռացման մասին։ Նա նշել էր, որ աշխատակիցներին նաև ճնշումների միջոցով են հեռացնում։

Նոյեմբերի 13-ին ՀԾԿՀ-ն քննարկելու է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու նախագիծը, ինչը ՀԷՑ վերահսկողական կոմիտեն սեփականության իրավունքի դեմ բացահայտ ոտնձգություն էր անվանել։ 

Աննա Բադալյան

Կարդացեք նաև՝ 

Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին

«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ

Միջազգային ոչ մի ներդրող չի համաձայնի ՀԷՑ-ի ակտիվը վերցնել. Ղազինյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան

telegram
Tags: «Տաշիր Կապիտալ»Արմեն Շահնազարյանհանցագործության մասին հաղորդումՀԷՑֆինանսական գծով

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Մուրացան փողոցում հուլիսի 18-ին հնչած կրակոցների և սպանության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անց ձերբակալվել է, Armenia today-ը...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին կշռված գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում...

Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Factor.am-ին հայտնել է նրա...

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27

Դատարանը հաստատել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովնան Հակոբյանի իրավունքների խախտումը քրեական գործի ընթացքում, հայտնել է փաստաբան...

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերությունները կապարակնքելուց առաջ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ստուգումներ է...

Load More
Xosum
  • Լուրեր
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել
Տարածաշրջան

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24

Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։ Ադրբեջանի պաշտպանության...

Read moreDetails
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու
Իրավունք

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ