Դատարանը փոխել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը և կիրառել վարչական հսկողություն, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Վահե Զոհրաբյանը։
Փաստաբանը մանրամասնել է, որ հուլիսի 13-ին որոշվել էր Անդրեասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով։ Հոկտեմբերի 7-ին կայացած դատական նիստում որոշվել էր հոկտեմբերի 16-ին՝ եռամսյա ժամկետի ավարտից հետո, փոխել նրա խափանման միջոցը։
Անդրեասյանը ձերբակալվել էր հունիսի 17-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։




































