ՀՀ քաղաքացիների գրեթե 65%-ը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ։ Այդ մասին են փաստում MPG/Gallup International Association-ի կողմից նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքները, որոնց մասնակցել է 1001 մարդ։
Հարցված քաղաքացիների 61%-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
Նրանք մատնանշել են, թե իրենց կարծիքով՝ ով է ՀՀ-ում այդ կարգավիճակում։ Հարցվողների 36,2%-ը քաղբանտարկյալ է անվանել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, 33%-ը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, 19,4%-ը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, 2,9%-ը՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, 1,4%-ը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Նրանք բոլորը, բացի Աշոտյանից, այս պահին ազատազրկված են:




































