Երևանում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քրեական աշխարհում հայտնի «Մանումենտցի Դավիթիկը», հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ կա ևս մեկ վիրավոր։ Նշվում է, որ ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել հրազենային վնասվածքներով քաղաքացի։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն է և կան տեղեկություններ, որ ևս մեկ անձ նշված միջադեպի հետևանքով տեղափոխվել է մայրաքաղաքի այլ հիվանդանոց։
Ավելի ուշ News.am-ը, հղում անելով «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտին, հայտնել է, որ Իսպիրյանի վիճակը ծանր է, նրան վիրահատում են։



































