Հորդառատ անձրևների պատճառով Մոսկվայի և շրջակա որոշ շրջաններում հեղեղումների են ենթարկվել փողոցներ, ստորգետնյա կայանատեղիներ և խանութներ, հայտնում է RT-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Մոսկվայուն տեղացել է ամսական տեղումների 50%-ը։
Նշվում է, որ Մոսկվայի Լենինգրադսկի կայարանի հարթակներում անբարենպաստ եղանակի պատճառով ջրի կուտակումներ են առաջացել։ Կայարանը գործում է բնականոն, և գնացքները երթևեկում են ըստ ժամանակացույցի։
Կայարանի մամուլի ծառայությունը նշել է, որ կայարանի աշխատակիցները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անբարենպաստ եղանակի հետևանքները մեղմելու համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Լենինգրադսկի կայարանը ջրհեղեղի է ենթարկվել ուժեղ անձրևի պատճառով։
Մասնագետները կանխատեսում են, որ տարածաշրջանում անձրևոտ եղանակը կշարունակվի մինչև հաջորդ շաբաթ։



































