Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, դի է հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղեկությունը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչությունում ստացվել է նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում:
Կնոջ դին հայտնաբերվել է Սևանա լճում, իսկ ափին գտնվել են իրեր, որոնք, ըստ էության, պատկանում են մահացածին, գրում է կայքը:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։





































