Երևանում BMW մակնիշի ավտոմեքենան կոտրել է երկու երկաթե էլեկտրասյուն և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածի մեջտեղում, հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11.50-ի սահմաններում, ավտոմեքենան դուրս է եկել Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան «Դեֆանս հաուզինգ» թաղամաս, հարվածել բազալտե եզրաքարին, այնուհետև էլեկտրասյուներին:
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ զննությունից հետո հրաժարվել է հոսպիտալացումից և վերադարձել դեպքի վայր: Սթափության քննությունը բացասական արդյունք է ցույց տվել։






































