Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20։06-ին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
ՆԳՆ-ից նշել են, որ բաց կրակ չկա․ ծխի ծավալն էականորեն նվազել է:
«Հրդեհաշիջման աշխատանքները նույն ինտենսիվությամբ շարունակվում են»,- հայտնում են ծառայությունից:
Հոկտեմբերի 10-ի գիշերը Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հրդեհը պատահականություն չէ, այլ դիտավորյալ հրկիզում։ Նույն օրը քաղաքապետն աշխատանքից ազատել էր «Երևանի նոր քաղաքային աղբավայր» քաղաքային ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանին։
Հոկտեմբերի 11-ի առավոտյան ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը հայտնել էր հրդեհի պատճառով Երևանում ծխի մասին։ Երևանի քաղաքապետը նաև զգուշացրել էր օդի աղտոտվածության մասին և կոչ արել մարդկանց սահմանափակել իրենց ժամանակը դրսում։ Հրդեհից հետո Քննչական կոմիտեն հետաքննություն էր սկսել։






































