Կեսգիշերից հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում, որի հիմնական մասը մարվել է, Armenia Today-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
«Հրդեհը մարելու համար «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի համակարգի ամբողջ ներուժն է օգտագործվել՝ ներառելով ջրցաններ, բեռնատարներ։
«Բեռնատարներով ավազ է տեղափոխվել՝ հողի շերտով ծածկելու նպատակով։ Մնացել է հրդեհի մի փոքր մաս, այս պահին ծուխն է երևում»,- հավելել են քաղաքապետարանից։
Կառույցից նաև տեղեկազրել են, որ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ամբողջ գիշեր աշխատել է հրդեհը մարելու համար։
Սա վերջին երեք ամսում աղբավայրում բռնկված 3-րդ հրդեհն է։ Հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ի գիշերվանից, հրդեհաշիջման աշխատանքներն սկսվել էին օգոստոսի 9-ից, շարունակվել մի քանի օր: Երկրորդ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին։






































