Գորիսում՝ Խնձորեսկի կամրջի վրա, հայտնաբերվել է Գերմանիայի քաղաքացու մարմինը, ով որպես զբոսաշրջիկ ժամանել էր Հայաստան, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։ ՀՀ ՆԳՆ-ն ահազանգն ստացել է ժամը 10:50-ի սահմաններում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 73-ամյա Ուլղիշ Լոտտերն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:





































