Երևանում՝ Կոմիտասի պողոտա թիվ 2 հասցեում, կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցվել 18-ամյա երիտասարդի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին։ ՀՀ ՆԳՆ-ն միջադեպի մասին տեղեկությունն ստացել է նույն օրը՝ ժամը 16։05-ի սահմաններում։
Կայքը հայտնում է, որ հարազատները տղային տեղափոխել են «Սլավմեդ» բժշկական կենտրոն, որտեղ «կրծքավանդակի թիկնային մասում կտրած-ծակած վերքեր» են ախտորոշել։
Իրավապահները պարզեն են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 18-ամյա Աշոտ Գ․-ն է: Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի տվյալները պարզելու և նախաքննության ներկայացնելու ուղղությամբ։
Նշվում է, որ դեպքի փաստով քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ
Երևանում չորացած արմատով հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 21:40-ի սահմաններում ահազանգ...






































