Թուրքիայի Իսպարտա նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ 5 վիրավոր գտնվում է ծանր վիճակում։
Զբոսաշրջային ավտոբուսի վարորդը, որն Իսպարտա նահանգի տեսարժան վայրերի շրջագայությունից հետո մարդկանց էր տեղափոխում Կոնյա քաղաք, մայրուղու վրա անհայտ պատճառով կորցրել է ավտոբուսի կառավարումը։ Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել։





































